top of page

«ԱԼԻՔՆԵՐ»  ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
           
Խմբի ղեկավար ` Մարինե Գրիգորյան:
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական եվ դաշնամուրային բաժինները:​

«ԱԼԻՔՆԵՐ» էստրադային երգչախումբը կազմավորվել է 2003 թ.ին «ԱՋԱՓՆՅԱԿ»գեղագիտական դաստիարակության կենտրոնում:
2006 և 2007 թ.թ. մասնակցել է «Արծաթե բանալի» մանկական հեռուստամրցույթին և արժանացել բարձր գնահատականի: «Հ 2» հեռուստաընկերության կողմից երկու անգամ հրավիրվել է մասնակցելու «Մանկական նորություններ»հեռուստածրագրին:
2008 թ.-ի ապրիլին համատեղ համերգային ծրագրով հանդես է եկել Նաիրա Գուրջինյանի «Շմակի» վոկալ համույթի հետ:
2008 թ.-ի մայիսին համերգային ծրագրով ներկայացել է «Նարեկացի» կենտրոնում / «ԱՋԱՓՆՅԱԿ»գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաների ցուցահանդեսի բացում/:
«ԱԼԻՔՆԵՐ» էստրադային երգչախմբի սաները 2008թ.-ի հունիսին համերգով հանդես են եկել Երևանի Աճեմյանի անվ. երաժշտական դպրոցում:
2010թ.-ին մասնակցել են « Մանկական Եվրատեսիլ 2010»-ին «Քամի» երգով և ընդգրկվել լավագույն տասնյակի մեջ:
2011 թ.-ին մասնակցել են «Մանկական Նոր ալիք» մրցույթին:
Յուրաքանչյուր տարի «Աջափնյակ»գեղագիտական դաստիարակության կենտրոնում երգչախումբը կազմակերպում է կենդանի հնչողությամբ մեծ հաշվետու համերգ՝ներկայացնելով ամբողջ տարվա կատարված աշխատանքը:
Տարվա ընթացքում «Ալիքներ» երգչախումբը ելույթներ է ունենում վետերանների,թոշակառուների և մանկատների երեխաների համար:

Մեր մասին

bottom of page